Վերջնական խաղաղության ծրագիրը պետք է անհնար դարձնի Ռուսաստանի հերթական ներխուժումը, հայտարաել է Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը BBC Radio 4-Today հաղորդմանը։
«Եթե մենք ուզում ենք, որ սա ընդմիշտ ավարտվի, մենք իսկապես պետք է զիջումներ ունենանք Ռուսաստանի կողմից», — ընդգծել է Կալասը։
Նա նշել է, որ այս մոտեցումը կպահանջի Ռուսաստանից հարգել միջազգային համաձայնագրերը և կրճատել իր զինված ուժերը։
«Դուք չեք կարող պարզապես ունենալ մի իրավիճակ, երբ դուք ներխուժում եք մեկ այլ երկիր և պատասխանատվություն չլինի», — ասել է Կալասը։
Ռուսաստանի՝ G8-ին վերադառնալու վերաբերյալ Կալասն ասում է, որ դա միանշանակ չպետք է տեղի ունենա։
«Մենք չենք կարող վերադառնալ սովորական գործունեությանը, ինչպե՞ս կարող եք դա պատկերացնել», — ասել է նա հաղորդմանը։
Արտաքին քաղաքականության ղեկավարը, գովաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու «ազնիվ գործը», նաև նշել է, որ մենք պետք է հարցականի տակ դնենք, թե ինչն է իրականում խաղաղություն բերում երկրում։





































