Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ

Նոյեմբերի 24-ին Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում անցկացվող Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի անդամ պետությունների գլխավոր ասամբլեայի 25-րդ նստաշրջանի շրջանակում, Հայաստանն առաջին անգամ ընտրվել է Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։
Ընտրությունների՝ ազատ տեղերի համար նախատեսված փուլում Հայաստանը գրանցել է լավագույն արդյունքը՝ ստանալով հնարավոր 161-ից 105 ձայն, ինչը վկայում է մշակութային ժառանգության պահպանման ոլորտում Հայաստանի նկատմամբ միջազգային հանրության բարձր վստահության մասին։

Ստանձնելով Համաշխարհային ժառանգության կոմիտեում անդամակցությունը՝ Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը՝ ուղղված մշակութային և բնական ժառանգության պատշպանության, պահպանման և վերականգնման, ինչպես նաև Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի հիմնարար սկզբունքների առաջմղման գործում միջազգային ջանքերի խթանմանը:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031