Մախաչևը խոսել է Ծառուկյանի՝ Հուքերի նկատմամբ տարած հաղթանակի մասին

UFC-ի կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը պատասխանել է այն հարցին, թե արդյոք տպավորված է թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանի տարած հաղթանակով նոր զելանդացի Դեն Հուքերի նկատմամբ։
— Արմանի հաղթանակը Հուկերի նկատմամբ տպավորե՞լ է ձեզ։
«Ես ենթադրում էի, որ նա կհաղթի, բայց չէի կարծում, որ այդքան գերիշխող կլինի։ Կարծում եմ՝ Արմանն արդեն ներկայացրել է իր դիրքորոշումը, ապացուցել է, որ արժանի է տիտղոսի համար պայքարի։ Եվ, հավանաբար, հաջորդը նա կպայքարի գոտու համար», — Մախաչևի խոսքերն է մեջբերում Sport24-ը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին Ծառուկյանը Դոհայում կայացած UFC Fight Night 265 մրցաշարի գլխավոր մենամարտում տպավորիչ հաղթանակ տարավ նույն քաշային կարգի դասակարգման 6-րդ համար Դեն Հուկերի նկատմամբ։ Երկրորդ ռաունդում Արմանը խեղդող հնարքով պարտության մատնեց նոր զելանդացուն՝ վաղաժամ ավարտելով մենամարտը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031