Skip to main content

Գերմանիայում Սուրբ Ծննդյան տոնավաճառները վերաբացվել են ուժեղացված անվտանգության միջոցառումներով

Գերմանիայի ամբողջ տարածքում ավանդական Սուրբ Ծննդյան տոնավաճառները վերաբացվել են՝ նախորդ տարիների միջադեպերից հետո ուժեղացված անվտանգության միջոցառումներով, երկուշաբթի հաղորդել են գերմանական լրատվամիջոցները։

Բեռլինում այսօր առավոտյան Կայզեր Վիլհելմի հուշահամալիր եկեղեցում բացվել է խոշորագույն տոնավաճառը՝ մատուցված պատարագի հետ մեկտեղ։ Տոնավաճառները են բացվել նաև քաղաքապետարանի մոտ, Ժանդարմենմարկտ հրապարակում և Շառլոտենբուրգի պալատի կողքին։

Ըստ Die Zeit պարբերականի՝ քաղաքապետ Պետեր Չենխերը Համբուրգի քաղաքապետարանի առջև բացել է պատմական սուրբծննդյան տոնավաճառը։ Քաղաքային պաշտոնյաների տվյալներով՝ Համբուրգի տոնավաճառն ամեն տարի գրավում է մոտ 3 միլիոն այցելու։

Քյոլնի տոնավաճառը, որը գտնվում է քաղաքի գլխավոր տեսարժան վայրի՝ Քյոլնի տաճարի դիմաց, բացվել է շաբաթ օրը։ Կազմակերպիչները հայտնել են, որ այս տարի, ոստիկանության հետ սերտ համագործակցությամբ, նրանք մշակել են անվտանգության նոր հայեցակարգ, ներառյալ լրացուցիչ հակաահաբեկչական ցանկապատեր և մասնավոր անվտանգություն։

Լրատվամիջոցները հիշեցնում են, որ 2024 թվականի դեկտեմբերին Մագդեբուրգում վեց մարդ զոհվել է, իսկ ավելի քան 200-ը՝ վիրավորվել, երբ ավտոմեքենան կանխամտածված կեևպով մխրճվել է շուկայի այցելուների ամբոխի մեջ։

2016 թվականի դեկտեմբերին սուրբծննդյան տոնավաճառների ժամանակ նմանատիպ միջադեպ էր տեղի ունեցել. Բեռլինի Բրայթշայդպլաց հրապարակում բեռնատարի վրաերթի հետևանքով զոհվել էր 12 մարդ, մոտ 50-ը ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031