Ալեն Սիմոնյանը ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահի հետ քննարկել է Ադրբեջանում գերիների խնդիրը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասայի (Պորտուգալիա) հետ: ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահը դրական է գնահատել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները` նշելով, որ իրենք շարունակելու են աջակցել այդ գործընթացին: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ՀՀ-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը:

Ալեն Սիմոնյանը Լուիս Գրասայի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031