Skip to main content

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցություններում կարող է ինչ-որ լավ բան տեղի ունենալ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնարկել է դրական փոփոխությունների հնարավորություն ուկրաինական կարգավորման գործում։

«Մի՞թե իսկապես հնարավոր է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցություններում զգալի առաջընթաց լինի։ Մի՛ հավատացեք, մինչև չտեսնեք, բայց կարող է ինչ-որ լավ բան տեղի ունենալ», — գրել է նա Truth Social-ում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Միացյալ Նահանգների և Ուկրաինայի ներկայացուցիչները հանդիպել են Ժնևում՝ ԱՄՆ խաղաղության առաջարկի շուրջ քննարկումներ անցկացնելու համար։ Սպիտակ տան գնահատականով՝ բանակցությունները կառուցողական, կենտրոնացված և հարգալից էին, ինչը ընդգծում էր արդար և երկարատև խաղաղության հասնելու ընդհանուր հանձնառությունը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031