Skip to main content

Մոսկվան որևէ տեղեկատվություն չի ստացել ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններից հետո. Պեսկով

Ռուսաստանը դեռևս չի ստացել ԱՄՆ-Ուկրաինա կարգավորման ծրագրի պաշտոնական տեքստը, որը փոփոխվել է Ժնևում ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններից հետո։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ТАСС-ի փոխանցմամբ։

«Մենք դեռ որևէ ծրագիր չենք տեսել: Մենք կարդացել ենք Ժնևում տեղի ունեցած քննարկումների հայտարարությունները, բայց դեռ որևէ պաշտոնական տեղեկատվություն չենք ստացել», — նշել է Պեսկովը։

Հиշեցնենք, որ Սպիտակ տունը և ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի գրասենյակը համատեղ հայտարարություն են տարածել երեկ Ժնևում կայացած ուկրաինացի և ամերիկացի պատվիրակությունների հանդիպման վերաբերյալ, որի ժամանակ քննարկվել է Ուկրաինայի խաղաղության ծրագիրը:

Հայտարարության մեջ մասնավորապես նշվել է, որ քննարկումների արդյունքում կողմերը մշակել են թարմացված և կատարելագործված խաղաղության գաղափար։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ընդգծել է, որ Թրամփի սահմանած նոյեմբերի 27-ի վերջնաժամկետը, որպեսզի Ուկրաինան ընդունի ԱՄՆ-ի խաղաղության առաջարկը, փոփոխական է:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031