Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ բարեկամական հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության վարչապետ Նաուաֆ Սալամին Անկախության օրվա առթիվ:

Շնորհավորական ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիբանանի բարեկամ ժողովրդին Լիբանանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ բարեկամական հարաբերությունները՝ ձևավորված ամուր պատմական հիմքերի և ընդհանուր արժեքների վրա:

Հավատացած եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել մեր երկրների միջև քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը` ի շահ մեր երկու բարեկամ երկրների և ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Լիբանանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարգավաճում»:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031