Թրամփը հրաժարվել է մեկնել «Մեծ քսանյակի» գագաթնաժողով

Ուկրաինայի դաշնակիցները Հարավային Աֆրիկայում «Մեծ քսանյակի» հանդիպման ժամանակ կքննարկեն ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը և «կփնտրեն այդ պլանի ուժեղացման ուղիներ հաջորդ բանակցությունների փուլի համար», հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը, հաղորդում է BBC-ն։

Գագաթնաժողովը մեկնարկել է նոյեմբերի 22-ին։ Հարավային Աֆրիկան կդառնա առաջին աֆրիկյան երկիրը, որը կհյուրընկալի այս գագաթնաժողովը, և առաջին անգամ G20-ի հանդիպումը կանցնի առանց աշխարհի խոշորագույն երկրների առաջնորդների մասնակցության։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է մեկնել գագաթնաժողով՝ պատճառաբանելով երկրում սպիտակամորթ բնակչության «իրավունքների խախտմամբ»։

Ուկրաինան չի մտնում «Մեծ քսանյակի» կազմի մեջ, ուստի Սթարմերի նշած ԱՄՆ-ի ծրագրի քննարկումը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի դադարեցման վերաբերյալ կանցնի առանց ԱՄՆ-ի և Ուկրաինայի։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031