Skip to main content

Հրազդանում բնակարանային գողություն է բացահայտվել, կասկածյալները հարևան ամուսիններն են

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի մի բնակչուհուց ստացվել էր հաղորդում, որ օգոստոսի 25-ից 28-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը մուտք է գործել իր տուն և գողացել ոսկյա զարդեր՝ պատճառելով մոտ մեկ միլիոն դրամի վնաս։

Մեկնել էր վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել էր, որ օգոստոսի 24-ին տան դռան վրայից անհետացել էր բանալին, որով էլ, հավանաբար, բացել էին դուռն ու գողացել ոսկեղենը։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Հետևողական աշխատանքի արդյունքում քրեական ոստիկանները հիմնավոր կասկածանքով ձերբակալեցին տուժածի հարևաններին` 41-ամյա կնոջն ու 43-ամյա տղամարդուն:

Վարչությունում նրանք խոստովանեցին արարքը: Երկուսն էլ ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031