Skip to main content

Երթևեկության փոփոխություն կկատարվի Շիրակ-Արարատյան փողոցների խաչմերուկում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 23-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես՝ Շիրակի փողոցում՝ Արշակունյաց պողոտայից եկող ուղղությամբ նախկին «ուղիղ և աջ» և «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ» և «միայն ձախ» ուղղություններով: Այս մասին NEWS.am–ին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Ինչպես նաև Շիրակի փողոցի երկու կողմերում՝ Շիրակ — Արարատյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031