Պատրաստ ենք եկեղեցին պաշտպանել ազգությամբ հայ hարձակվnղներից. Հայկ Մամիջանյան

ՀՀԿ-ն իր բոլոր ռեսուրսներով կանգնած է եկեղեցու կողքին, մենք պատրաստ ենք ցանկացած անհրաժեշտ տրամաբանությամբ պաշտապանել մեր եկեղեցին՝ ազգությամբ հայ հարձակվողներից։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին, «Իշխանության գրոհը սահմանադրական ազատությունների դեմ և մեր պատասխանը» թեմայով հանրային ֆորումի մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նրա խոսքով՝ եկեղեցին մեզ համար սուրբ կառույց է, եկեղեցու պաշտպանությունը պետք է իրականացվի հենց այն տարբերակով, որը կորոշի եկեղեցին և Վեհափառ Հայրապետը:

Մամիջանյանը նաև նշեց, որ նման բան պատմության մեջ չի եղել. «Եկեղեցին ամենաազդեցիկ կառույցներից մեկն է, բայց ես զերծ կմնամ գնահատական տալ այն հոգևորականներին, որոնք մասնակցում են մի պատարագի, որտեղ խախտվում է սուրբ պատարագի կարգը և չի հնչում Վեհափառ Հայրապետի անունը»,- նկատեց պատգամավորը:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031