Brent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 63.76 դոլարի

Նավթի գնանշումները վերականգնվում են նախորդ օրվա անկումից հետո, թրեյդերները գնահատում են ԱՄՆ-ի պաշարների վերաբերյալ պաշտոնական տվյալները և աշխարհաքաղաքական իրավիճակը։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները թանկացել են 0.25 դոլարով (0.39%)՝ մեկ բարելի համար հասնելով 63.76 դոլարի: Չորեքշաբթի օրը Brent-ը էժանացել է 1.38 դոլարով (2.13%)՝ մեկ բարելի համար հասնելով 63.51 դոլարի:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի արդյունքում WTI նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 0.22 դոլարով (0.37%)՝ մեկ բարելի համար հասնելով 59.66 դոլարի։ Նախորդ առևտրի ժամանակ պայմանագրերի գինը նվազել է 1.30 դոլարով (2.14%)՝ մեկ բարելի համար հասնելով 59.44 դոլարի։ Դեկտեմբերյան պայմանագրերի ժամկետը լրանում է հինգշաբթի օրվա առևտրի ավարտին։ Ավելի ակտիվորեն վաճառվող հունվարյան ֆյուչերսների գինը թանկացել է 0.24 դոլարով (0.41%)՝ մեկ բարելի համար հասնելով 59.49 դոլարի՝ մինչև առավոտյան 8:15-ը։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031