ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 6-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 39 հարց, որից չի զեկուցվում 35-ը: Եվս երկու հարց գաղտնի է։
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
— Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդի (հիմնադրամի) փայը ձեռք բերելու մասին,
— Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE)ծրագրի վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,
— «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու, անշարժ գույքն անհատույց, անժամկետ օգտագործման տրամադրելու, անշարժ գույքը հետ վերցնելու և ամրացնելու մասին,
— «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին,
— Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին և այլ հարցեր։







































