Երևանում 24-ամյա վարորդը «BMW»-ով վրաերթի է ենթարկել 16-ամյա պատանուն. Նրա երեխայի կյանքին վտանգ չի սպառնում

Երեկ՝ նոյեմբերի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Հավսեփ Ա.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Մարգարյան փողոցում՝ «Կայզեր» սուպերմարկետի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 16-ամյա Հարություն Ս.-ին, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներին տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031