Վեհափառը հոգևոր հովիվներին պատգամել է ամեն ջանք ի գործ դնել ազգային-հոգևոր արժեքների առավել զորացման համար

Նոյեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Գուգարաց թեմի հոգևոր սպասավորների հետ՝ ուղեկցությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի։

Մայր Աթոռից NEWS.am–ին հայտնում են, որ Հայոց Հայրապետն իր օրհնությունը բերեց եկեղեցականներին՝ հորդորելով քահանա հայրերին աներկյուղ ու հոգևոր կոչման բարձր գիտակցությամբ իրենց ծառայությունը բերել ազգի զավակներին, նրանց համախումբ պահել Եկեղեցու կամարների ներքո։

Մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում Նորին Սրբությունը պատգամեց հոգևոր հովիվներին ամեն ջանք ի գործ դնել հասարակության մեջ ազգային-հոգևոր արժեքների առավել զորացման և սիրո ու համերաշխության ոգու ամրապնդման համար։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031