Եղանակը Հայաստանում

Նոյեմբերի 20-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Լուսաբացին Արարատյան և Շիրակի դաշտավայրերում սպասվում է կարճատև մառախուղ։ Հարավարևմտյան քամիները կփչեն 2-5 մ/վրկ արագությամբ։ Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում ցերեկային ջերմաստիճանը մինչև շաբաթվա վերջ աստիճանաբար կբարձրանա ևս 2-5 աստիճանով, մինչդեռ մյուս շրջաններում էական փոփոխություններ չեն լինի։ Ինչպես NEWS.am-ին հաղորդեցին Հայպետհիդրոմետից՝ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում գիշերը ջերմաստիճանը կլինի 0-ից 2 աստիճան, իսկ վաղը ցերեկը՝ 15-ից 17 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակ՝ գիշերը -4-9, ցերեկը +8+12

Կոտայքի լեռներ՝ գիշերը -4-7, ցերեկը +9+12

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը 0+2, ցերեկը +13+16

Սևանա լճի ավազան՝ գիշերը -3-7, ցերեկը +10+13

Լոռի՝ գիշերը -3-7, ցերեկը +16+19

Տավուշ՝ գիշերը +2+6, ցերեկը +18+21

Արագածոտնի լեռներ՝ գիշերը -4-8, ցերեկը +9+12

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը -2+2, ցերեկը +12+16

Արարարատ՝ գիշերը 0-2, ցերեկը +15+17

Արմավիր՝ գիշերը 0-3, ցերեկը +15+17,

Վայոց Ձորի լեռներ՝ գիշերը -4-7, ցերեկը +10+13,

Վայոց Ձորի նախալեռներ՝ գիշերը 0-2, ցերեկը +15+18,

Սյունիքի հովիտներ՝ գիշերը +2+6, ցերեկը +19+22,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը 0-5, ցերեկը +15+18:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930