Չինաստանում կայացած Չինաստան-Եվրոպա երկաթուղային երթուղու երկրորդ միջազգային համագործակցության ֆորումում հատուկ ուշադրության են արժանացել Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու (TCITR) զարգացումը և համաշխարհային մատակարարումների կայունության ապահովման գործում երկաթուղու դերի ամրապնդումը, հաղորդել է Ղազախստանի երկաթուղիները։
Ֆորումի ընթացքում ստորագրվել է համաձայնագիր՝ CRCT ընկերության միջոցով Չինաստանի երկաթուղիները MIDDLE CORRIDOR MULTIMODAL Ltd.-ին միանալու մասին, որը Ղազախստանի, Ադրբեջանի և Վրաստանի երկաթուղիների համատեղ ձեռնարկություն է։
«Ղազախստանի և Չինաստանի ղեկավարները մեծ նշանակություն են տալիս երթուղու զարգացմանը», — ընդգծել է Ղազախստանի երկաթուղիների վարչության նախագահ Տալգատ Ալդիբերգենովը։
Նա հավելել է, որ ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինն իրենց ելույթներում նշել են Չինաստան-Կենտրոնական Ասիա-Եվրոպա երթուղու երկայնքով կապերի ամրապնդումը, որը համապատասխանում է պետությունների ընդհանուր ռազմավարական շահերին և բացում է նոր հնարավորություններ կայուն առևտրի և աճի համար։
Հիշեցնենք, որ «MIDDLE CORRIDOR MULTIMODAL Ltd.»-ն Ադրբեջանի, Վրաստանի և Ղազախստանի երկաթուղային ընկերությունների կողմից ստեղծված համատեղ ձեռնարկություն է՝ «Միջին միջանցքով» տարանցիկ տրանսպորտի զարգացման և արդյունավետության բարելավման համար։






































