Skip to main content

Մարմաշեն վանքի տարածքում դերասան Գնել Սարգսյանի կողմից խուլիգանություն կատարելու դեպքով քրեական վարույթ կնախաձեռնվի. փաստաբան

Շիրակի մարզի Մարմաշեն վանքի տարածքում դերասան Գնել Սարգսյանի կողմից խուլիգանություն կատարելու դեպքով քրեական վարույթ կնախաձեռնվի:

Գրել է փաստաբան Մարինե Ֆարմանյանը։
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 03.11.2025թ. որոշմամբ բավարարելով իմ հատուկ վերանայման բողոքը, պարտավորեցրել է քննիչին քրեական վարույթ նախաձեռնել:

Շիրակի մարզի դատախազը իմ բողոքի դեմ գրավոր դիրքորոշման մեջ նշել է, որ ես ինչ-որ գործնական ուղեցույցից եմ մեջբերումներ արել:
Ճի՛շտ է, արել եմ: Եթե դուք էլ կարդացած լինեիք քրեական դատավարության օրենսգրքի հեղինակների հրապարակած «ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգային լուծումների, նորարարական մոտեցումների և հիմնական ինստիտուտների մեկնաբանման գործնական ուղեցույցը», ապա տեղեկացված կլինեիք այդ ընթացակարգի մասին»:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Գնել Սարգսյանը գնացել է Մարմաշենի վանական համալիր՝ այսպես ասած բացատրություն պահանջելու հոգևոր հովիվ Տեր Փառենից կատարած գրառման համար։ Հոգևորականը հայտարարել էր, որ նիկոլական գաղափարների հիվանդություններով տառապողներին թույլ չի տալու մտնել եկեղեցի։
Գնել Սարգսյանը պատարագից հետո վիճաբանել է քահանայի հետ, բղավել, հայհոյել, կադաստրի թուղթ պահանջել։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031