Skip to main content

Թուրքիան շարունակում է երկխոսությունը Հայաստանի հետ․ Ֆիդան

Թուրքիան Ադրբեջանի հետ հարաբերությունները կառուցում է համերաշխության հիման վրա, այս մասին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
«Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցությունը զարգանում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում», — նշել է նա։
Ֆիդանը նաև նշել է, որ Թուրքիան շարունակում է երկխոսությունը Հայաստանի հետ։

«Հայաստանը ցույց է տվել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հստակ և նպատակասլաց դիրքորոշում։ Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը Հայաստանի հետ տարբեր մակարդակներում, մենք առաջ ենք տանում մեր համատեղ աշխատանքը՝ ձեռնարկվող կոնկրետ քայլերի վերաբերյալ», — ասել է նա։

Նախարարը նշել է, որ Թուրքիան ձգտում է Հարավային Կովկասում խաղաղության և տարածաշրջանում ընդհանուր բարգավաճման գոտու ստեղծմանը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031