Կառավարությանը կներկայացվի «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի և հարակից օրինագծերի փաթեթը

Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին, որը հոկտեմբերի 31-ին քննարկվել է տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի նիստում և ստացել է դրական եզրակացություն՝ որոշակի պայմանով, որի շուրջ իրավասու գերատեսչությունների հետ ներկայումս իրականացվում են աշխատանքային քննարկումներ: Վերջնական համաձայնեցված փաթեթը կներկայացվի ՀՀ Կառավարության քննարկմանը:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ Երևանի ՏԻՄ նոր օրենքով Երևանում 20-25 տարվա կուտակված հարցերին ու խնդիրներին, որոնց մշտապես բախվել է Երևանի քաղաքապետարանը, էականորեն լուծումներ կտրվեն:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031