Skip to main content

Դատարանը նշել է՝ փողերի լվացման դրվագը ողջամիտ իրավական բանականության սահմաններից դուրս է

Նախաքննության ընթացքում արդեն իսկ փողերի լվացման դրվագը չի ապացուցվել, ավելին աբսուրդ է այդ դրվագով Սամվել Կարապետյանին մեղադրանք առաջադրելը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15–ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է գործարարի պաշտպաններից Արմեն Ֆերոյանը։

«Քննիչներն ասում են, քանի որ այդ ընկերությունը ստեղծել են ՀԷՑ–ի աշխատողները, դու էլ ՀԷՑ–ի հիմնադիրն ես, ուրեմն այ նրանք որ արել են այդ ենթադրյալ գործողությունները, ուրեմն արել են քո կազմակերպմամբ, ասում ենք՝ ցույց տվեք փաստաթուղթ, բայց չկա ոչ մի ապացույց։ Օրինակ, եթե քննիչը վերցնում է կաշառք, ապա դա կազմակերպվել է Քննչական կոմիտեի եւ երկրի բարձրագույն ղեկավարության կողմի՞ց։ Առաջին ատյանի դատարանը նշում է՝ այն ողջամիտ իրավական բանականության սահմաններից դուրս է»,– ասել է նա։

Նա հրապարակային բանավեճի է հրավիրել Վճռաբեկ դատարանի դատավորներին, որոնք որոշում էին կայացրել՝ որոնք հետաքննությանը հաճո որոշում են կայացրել։ Արմեն Ֆերոյանը դատավորներին առաջարկել է տեսախցիկների առջև հիմնավորել, թե որքանով են անաչառ և օբյեկտիվ որոշում կայացրել, և արդյոք այն համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031