Պապոյանը HBL India–ին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում էլեկտրական կուտակիչների արտադրություն հիմնելու հնարավորությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հնդկաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել խոշոր ինժեներական HBL India ընկերության ներկայացուցիչների հետ։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

Նախարարը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը և առաջարկել դիտարկել Հայաստանում էլեկտրական կուտակիչների արտադրություն հիմնելու հնարավորությունը։

Ընկերությունը տարիներ շարունակ առաջատար դիրք է զբաղեցնում նորարարական արտադրանքների մշակման և արդյունավետ լուծումների բացահայտման գործում՝ ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031