Skip to main content

Միշել Օբաման անդրադարձել է ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու հավանականությանը

Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշել Օբաման, անդրադարձել է ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու հավանականությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցազրույցի ընթացքում Միշել Օբաման նշել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ չէ կին նախագահ ունենալ։

«Ցավոք, ինչպես տեսանք անցած ընտրություններում, մենք պատրաստ չենք։ Այդ պատճառով՝ մի ակնկալեք իմ թեկնածության առաջադրումը։ Դուք պատրաստ չեք կին նախագահ ունենալ, իզուր մի խլեք իմ ժամանակը»,- նշել է Միշել Օբաման։

ԱՄՆ նախկին առաջին տիկինը հավելել է, որ բազմաթիվ տղամարդիկ մինչև օրս չեն ընկալում, որ իրենց կարող է կին ղեկավարել։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031