Skip to main content

Կոլումբիան ռմբակոծություն է իրականացրել Վենեսուելայի սահմանի մոտ

Կոլումբիայի զինված ուժերը ռմբակոծություն են իրականացրել Վենեսուելայի սահմանի մոտ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ֆրանս-պրես» գործակալությունը՝ հղում անելով Կոլումբիայի պաշտպանության նախարարության աղբյուրին։
«Կոլումբիայի զինված ուժերը ռմբակոծություն է իրականացրել Վենեսուելայի սահմանի մոտ, ինչի արդյունքում սպանվել է ապօրինի թմրաշրջանառությամբ զբաղվող խմբավորման 9 անդամ»,- նշել է նախարարության աղբյուրը՝ չհստակեցնելով, թե որ խմբավորման մասին է խոսքը։
Ուժայինների գործողությունն իրականացվել է թմրանյութերի ապօրինի վաճառքով զբաղվողների դեմ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի հայտարարած պայքարի շրջանակում։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031