Ես կարծում էի, որ շատ լավ հարաբերություններ ունեմ Պուտինի հետ, մտածում էի՝ հեշտ կլինի․ Թրամփը՝ ուկրաիանական hակամարտության կարգավորման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայում պատերազմը անվանել է «արյունալի կոտորած», որի ընթացքում միայն հոկտեմբերին սպանվել է 25,000 ուկրաինացի և ռուս։
«Վերջին մեկ ամսվա ընթացքում երկու կողմերից էլ սպանվել է 25,000 զինվոր, մոտավորապես հավասարաչափ», — ասել է ԱՄՆ նախագահը GB News-ին տված հարցազրույցում։
Նա խոստովանել է, որ հույս է ունեցել ավելի արագ կարգավորման և համաձայնել է լրագրողի այն դիտարկման հետ, որ շարունակվող մարտերը նյարդայնացնող են։
Ըստ Թրամփի. «Ես կարծում էի, որ շատ լավ հարաբերություններ ունեմ նախագահ Պուտինի հետ։ Ես կարծում էի, որ դա հեշտ կլինի»։
Միևնույն ժամանակ, Թրամփը վստահություն է հայտնել, որ Ուկրաինայում մարտերը շուտով կավարտվեն։
«Դա կլուծվի։ Հուսով եմ՝ շուտով», — ասել է Թրամփը։
Թրամփը նաև ասել է, որ ԱՄՆ-ն ճնշում է գործադրում մի քանի երկրների, այդ թվում՝ Հնդկաստանի վրա՝ ռուսական նավթի գնումները կրճատելու համար։
Հիշենք, որ նոյեմբերի սկզբին նա չէր բացառել որ կկարողանա կարգավորման հասնել «մի քանի ամսվա ընթացքում»։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031