Խիստ կարևոր է, որ ընդդիմադիր ուժերը հաղթեն Վաղարշապատի ընտրություններում․ «Մեր ձևով» շարժում

«Մեր ձևով» ժողովրդական շարժման ներկայացուցիչները համացանցում կոչ են անում Վաղարշապատ համայնքի բնակիչներին անպայման մասնակցել կիրակի կայանալիք օրը նոյեմբերի 16-ին կայանալիք համայնքային ընտրություններին:

Մասնավորապես, շարժման անդամները ֆլեշմոբ ակցիա են իրականացնում կոչ անելով մերժել իշխող Քաղաքիացիական պայմանագիր կուսակցությանը և ՔՊ «արբանյակ» կուսակցություններին և ձայնը տալ իրական ընդդիմության թեկնածուներին:

«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Գոհար Ղումաշյանը հայտարարել է, որ Վաղարշապատի բնակիչներին հորդորել են գնալ ընտրությունների և իրենց ձայնը տալ ընդդիմադիր ուժերին։

«Խիստ կարևոր է, որ ընդդիմադիր ուժերը հաղթեն Վաղարշապատի ընտրություններում»,-այս մասին նշել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Հայկ Ֆարմանյանը։

Հիշեցնենք` հոկտեմբերի 19-ին «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը շարժման կողմից դեպի Մայր Աթոռ կազմակերպված ուխտագնացությունից հետո նշել էր, որ «Մեր ձևով» շարժումը Վաղարշապատի առաջիկա ընտրություններին աջակցում է բոլոր այն ուժերին, որոնք դեմ են Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031