Քննարկվել են Ազգային դիտացանցի արդիականացման, սեյսմիկ ռիսկի նվազեցման թրեյնինգային ծրագրի վերաբերյալ հարցեր

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ նոյեմբերի 10-ին Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում։

Նախարար Սարգսյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ՊՈԱԿ-ի անձնակազմին՝ Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության հետ համագործակցության շրջանակում ցուցաբերած մասնագիտական բարձր պատասխանատվության և կատարած աշխատանքի համար։

Անդրադառնալով Գառնու սեյսմիկ կայանի գործունեությանը՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է կայանի կողմից ստացվող և միջազգային գործընկերներին փոխանցվող ճշգրիտ ու բարձրորակ տվյալների կարևորությունը։

Գառնու սեյսմիկ կայանի հաղորդած ճշգրիտ տվյալները ոչ միայն երկրաշարժերի, այլ նաև տարածաշրջանային և հեռավոր ուժեղ սեյսմիկ իրադարձությունների գրանցման աղբյուր են՝ նպաստելով համաշխարհային խաղաղության ու կայունության ապահովմանը։

Քննարկվել են ազգային դիտացանցի արդիականացման, 2026 թվականին կայանալիք սեյսմիկ ռիսկի նվազեցման թեմայով տարածաշրջանային թրեյնինգային ծրագրի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հարցեր։

Նախարար Սարգսյանը շրջել է Գառնու երկաֆիզիկական դիտարանի թունելախորշում, ծանոթացել սեյսմիկ կայանի աշխատանքին ու երկրաշարժերի գրանցման նորագույն սարքավորումներին:

Նա եղել է նաև սեյսմաերկրաքիմիական անալիտիկ լաբորատորիայում, որտեղ մասնագետները ներկայացրել են տարբեր մարզերի հորատանցքերից բերված ջրանմուշների հետազոտության ընթացքը:

Տվյալների հավաքագրման և օպերատիվ մշակման բաժնում Արփինե Սարգսյանը ծանոթացել է երկրաշարժերի գրանցման և շուրջօրյա մոնիթորինգի աշխատանքներին:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930