Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի

Երևանում նոյեմբերի 14-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-16-ին, 17-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Մարզերում նոյեմբերի 14-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 15-17-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում ձնախառն անձրևի տեսքով։ Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 15-16-ին ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, 17-19-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031