Նոյեմբերի 1-ի դրությամբ աշխատանքի է տեղավորվել 9173 աշխատանք փնտրող. ՄՍԾ

Միասնական սոցիալական ծառայությունը ներկայացրել է ՀՀ աշխատաշուկայի իրավիճակը 2025 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ.

Տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 54.4 հազար մարդ:

Տարածքային կենտրոններում խորհրդատվություն է ստացել 40.2 հազար աշխատանք փնտրող՝ աշխատանքի և զբաղվածության օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման և այլ հարցերով:

Տարածքային կենտրոնները համագործակցել են 17.9 հազար գործատուների հետ, որոնցից հավաքագրվել է 7865 չկրկնվող թափուր աշխատատեղ: Դրանցից 769-ը նոր ստեղծված աշխատատեղեր են:

Աշխատանքի է տեղավորվել 9173 աշխատանք փնտրող (5460-ը՝ կին, 1858-ը՝ երիտասարդ, 88-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ), որոնցից 3808-ը՝ուղեգրերի միջոցով:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031