Ժամանակն է վերջ դնել այս խելագարությանը. մենք պետք է դադարեցնենք եվրոպացիների փողերը Ուկրաինա ուղարկելը. Սիյարտո

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Եվրամիությանն անվանել է ուկրաինական կոռուպցիայի գլխավոր ֆինանսավորողը, հաղորդում է Украинска Правда-ն։

Նա նշել է, որ եկար տարիներ շարունակ Ուկրաինայի գործունեությունը ֆինանսավորվել է եվրոպացի քաղաքացիների գումարներով։ Մինչդեռ Ուկրաինայում կոռուպցիան դուրս է եկել վերահսկողությունից, ուստի՝ զարմանալի չէ, որ ոչ ոք դեռևս չի տեսել հստակ զեկույց այն մասին, թե ինչպես են իրականում ծախսվել ԵՄ միջոցները։

«Այսպիսով, ի՞նչ է ուզում անել Բրյուսելը հիմա։ Ավելի շատ գումար ուղարկել Ուկրաինային՝ Զելենսկիին, որի մերձավոր շրջապատը հենց նոր բացահայտվել է որպես հսկայական կոռուպցիոն ցանցի ստեղծող։ Ժամանակն է վերջ դնել այս խելագարությանը։ Մենք պետք է դադարեցնենք եվրոպացի քաղաքացիների փողերը Ուկրաինա ուղարկելը», — հայտարարել է Սիյարտոն։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930