Մարտինես․ Ցանկանում ենք հաղթել հաջորդ խաղում հանուն Ռոնալդուի

Ազգերի լիգայի գավաթակիր Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը մեկնաբանել է ազգայի թիմի ավագ, սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեռացումը Իռլանդիայի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին տուրի խաղում, որը տեղի էր ունեցել Դուբլինում։ Իռլանդիան հաղթել էր 2:0 հաշվով։

Ռոնալդուն հեռացվել էր մրցակցի մեջքին արմունկով հարվածելու համար։

«Ռոնալդուին ամբողջ ընթացքում բռնում էին, հրում էին, եւ երբ նա փորձում էր հեռանալ ֆուտբոլիստից, արեց մի շարժում, որն այդքան ահավոր չէր, ինչպես ցույց են տալիս տեսախցիկները։

Աժդահա կենտրոնական պաշտպանն այնքան դրամատիկ ընկավ․․․ Հիմա մենք ցանկանում ենք հաջորդ խաղում հաղթել հանուն Ռոնալդուի»,- Մարտինեսի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Վերջին տուրում Պորտուգալիան նոյեմբերի 16-ին կընդունի Հայաստանի հավաքականին։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031