Վանաձորում բախվել են «Օպել»-ն ու «CAT» տրակտորը. վարորդներից մեկը դիմել է բուժօգնության

Նոյեմբերի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 14։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցում բախվել են Լոռու մարզի բնակիչ 18-ամյա Հովհաննես Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Վալերիկ Մ․-ի վարած «CAT» մակնիշի տրակտորը։

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel Astra»-ի վարորդը հետազոտման նպատակով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031