Երևանի քրեական ոստիկաններն ապօրինի շրջանառությունից հանել են 7 կգ-ից ավելի թմրամիջոց

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ 35-ամյա մի տղամարդ պատրաստվում է մաքսանենգ ճանապարհով ձեռք բերել առանձնապես խոշոր չափերի թմրանյութ և այն իրացնել: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՆԳՆ-ից:

Հետագա միջոցառումները ձեռարկվեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների անօրինկական շրջանառության հանցագործությունների քննության վարչության ծառայողների և պարեկների հետ:

Օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում տղամարդը հայտնաբերվեց ու ձերբակալվեց:

Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 7 կիլոգրամից ավելի մարիխուանա։

Դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց նաև նրա բնակության վայրում. հայտնաբերվեց 261 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված և «Լորազեպամ» տեսակի հոգեմետ դեղահաբեր:

Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930