Այս պահին զինծառայողների 65%-ն արդեն ատեստավորում է անցել․ նախարար

Հայաստանում պայմանագրային զինծառայողը ատեստավորում անցնելու դեպքում կարող է ստանալ լրացուցիչ աշխատավարձ՝ 205 հազարից մինչև 470 հազար դրամի չափով։ Այս մասին նոյեմբերի 13-ին Ազգային ժողովի նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Դա, ըստ նրա, էական բարելավում է, որը դրականորեն է անդրադարձել զինծառայողների սոցիալական վիճակի վրա։ «Այս պահին մեր կողմից մեկնարկած գործընթացին մասնակցած զինծառայողների 65%-ն արդեն անցել է ատեստավորում», — հավելել է Պապիկյանը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031