Skip to main content

Վահան Բիչախչյանը բաց կթողնի Հունգարիայի և Պորտուգալիայի դեմ խաղերը

Հայաստանի ազգային հավաքականի և Վարշավայի «Լեգիայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը բաց կթողնի ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի՝ Հունգարիայի և Պորտուգալիայի դեմ առաջիկա հանդիպումները։

Չնայած վնասվածքին՝ Բիչախչյանը միացել է ազգային թիմին և շարունակում է վերականգնման գործընթացը հավաքականի կազմում։

Եղիշե Մելիքյանը Բիչախչյանի բացը լրացնելու նպատակով ավելի վաղ հավաքական էր հրավիրել «Փյունիկի» կիսապաշտպան Գևորգ Տարախչյանին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մկանային վնասվածքի պատճառով ազգային հավաքականին չի միացել նաև Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031