Skip to main content

ԱՄՆ Պաշտպանության նախարարության վերանվանումը պատերազմի նախարարության կարող է արժենալ 2 միլիարդ դոլար

ԱՄՆ դաշնային բյուջեից կարող է 2 միլիարդ դոլարի հատկացում պահանջվել երկրի ռազմական գերատեսչությունը պատերազմի նախարարության վերանվանելու գործընթացի իրականացման համար, հաղորդում է NBC News-ը։

Լրատվամիջոցի զրուցակիցները նշել են, որ անվանափոխությունը կպահանջի հազարավոր ցուցանակների, հուշատախտակների, բլանկների և կրծքանշանների, ինչպես նաև ամբողջ աշխարհում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներում բոլոր այլ տարրերի փոխարինում: Ըստ նրանց, միայն նոր նախարարության բլանկների և ցուցանակների պատրաստման համար կարող է մոտ 1 միլիարդ դոլար պահանջվել:

Սեպտեմբերի սկզբին ԱՄՆ նախագահը պաշտպանության նախարարությունը պատերազմի նախարարության վերանվանելու հրամանագիր էր ստորագրել:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031