Կարո՞ղ է ձեր առած 13 000 սարքավորումները պահեստում են, ինչպես վարչապետը տեսավ դաշնամուրներ պահեստում. Սուքիասյան

Դուք ասացիք, որ 13000 սարքավորումներ են սուբսիդավորվել պետական բյուջեի կողմից, որպեսզի տնտեսությունը զարգանա, դա լավագույն գործիքներից է, բայց ուզում եմ հասկանալ՝ այդ 13000-ը ո՞ր ոլորտներին է վերաբերում, վերամշակողը ինչքան է, և այդ 13000 բերված սարքավորումները ի՞նչ արդյունավետությամբ են աշխատում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12–ին, ԱԺ–ում 2026–ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ դիմելով ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին, հարց ուղղեց ՔՊ–ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

Նա նաև շարունակեց. «Հնարավո՞ր է դրանցից մեկ կամ երկու հազարը դեռ ինչ-որ մի պահեստում է, ինչպես որ պարոն վարչապետը գնաց տեսավ դաշնամուրներ պահեստում։ Դրանք ովքե՞ր են վերահսկում, ո՞վ է դրա պատասխանատուն։ Նաև դրանք բերելուց հետո ինչքանո՞վ են ավելի մրցունակ դարձել մեր այդ տնտեսությունները, որտեղ այդ ժամանակակից 5+ սերնդի սարքավորում է բերվել։

Սա հարցնում եմ, որ մենք հասկանանք՝ էլ ի՞նչ անենք, որպեսզի ավելի մրցունակ լինենք, ավելի արդյունավետ լինի և գումարները թիրախային ծախսվեն։ Հիմա 13000-ից ինչքա՞ն է եղել, որ սխալվել ենք։ Կարող է այդ սարգավորումներից հազարը հնացած է եղել արդեն։ Ո՞ր ոլորտներն են, որ ավելի արագ սկսեցին աճել այդ սուբսիդավորման արդյունքում»։

Ի պատասխան Ֆինանսների նախարարն ասաց. «Այդ գործիքի տրամաբանությունը հետևյալ է, որ նախ վարկը տրամադրում է բանկը, այսինքն բանկը գնահատում է այն ռիսկերը, որոնք առկա են առանձին ձեռնարկությունում, հետո ձեռնարկությունը վճարում է մայր գումարը և պետությունը սուբսիդավորում է այդ տոկոսի մի մասը ընդամենը։ Ենթադրությունը նա է, որ ձեռնարկատերը խելամիտ լինելով չի կարող ձեռք բերել սարքավորում, չօգտագործել այն, դրա համար վարկ վերցնել և դրանից հավելյալ օգուտներ չստանալ»։

Խաչատուր Սուքիասյանն էլ արձագանքեց. «Ես ուզում եմ ասել, որ հնարավոր է՝ շրջանառու միջոց չունեն, իրացման ծավալներն են նվազել, մենք ինչ ձևով ենք ուղեկցում մինչև տրամաբանական ավարտը։ Վերջին հաշվով պետությունը հարկերի հավաքագրման արդյունքում որոշում է կայացել ինչ-որ մի ոլորտի օգնել, այդ հարկերը տրվել են ՀՀ քաղաքացիների կողմից։ Վերջերս աշխարհի յոթերորդ կազմակերպությունը 10 դոլարի համար մարդ է աշխատանքից ազատել՝ ասելով, ոչ անարդյունավետ ծախս ես արել, քեզ ո՞վ է թույլ տվել։

Հիմա մենք ասում ենք՝ հազարավոր, միլիոնավոր մարդկանցով հարկ ենք հավաքում, դա պետք է արդյունավետ լինի։ Ասենք, սարքավորումը տվեցինք, արտադրանքը տվեց, բայց չի կարողանում իրացնել, պետք է ամենօրյա ռեժիմով այդ ուղղությամբ աշխատանք տարվի, որովհետև դա է մեր զարգացման հիմնական բան գործիքը»։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930