2019-ի փաստաթուղթը եղել է Սերժ Սարգսյանի նախագահության ավարտի դրությամբ ինչ-որ հանրագումար, որը ՀՀ-ն չի մերժել, ՀՀ-ն որևէ առաջարկ չի մերժել. Ռուբինյան

2019 թվականին չի եղել առաջարկ, որին Ադրբեջանը համաձայնել է, Հայաստանը` ոչ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«2008-ից սկսված, երբ ընդունվեցին Մադրիդյան սկզբունքները, բոլոր առաջարկները նույն էության մեջ են եղել: Եվ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լավ նկարագրել է՝ ինչ է նշանակում Մադրիդյան սկզբունքներ:

Նշանակում է ԼՂ-ի ինքնորոշում Ադրբեջանի կազմում, որովհետև երբ-որ տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները մեկտեղում են, ստացվում է Ադրբեջանի կազմում:

2019 թվականի առաջարկը սկսվում է հետևյալով. Ադրբեջանի նախագահ և Հայաստանի նախագահ: Ես ձեզ ուզում եմ հիշեցնեմ, որ 2019 թվականի Հայաստանի նախագահը Նիկոլ Փաշինյանը չէր, Արմեն Սարգսյանն էր և Արմեն Սարգսյանը չէր վարում բանակցություններ:

Հետևաբար 2019 թվականի փաստաթուղթը եղել է Սերժ Սարգսյանի նախագահության ավարտի դրությամբ ինչ-որ հանրագումար, որը Հայաստանը չի մերժել, Հայաստանը որևէ առաջարկ չի մերժել»,-ասել է Ռուբինյանը:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930