Հոկտեմբերի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի ձախ անոթափոսի, աջ բազկի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ «Երևան» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի տղամարդ, հաղորդում է Shamshyan.com–ը։
Հիվանդանոց մեկնած քրեական ոստիկանները պարզել են, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ տուժածը Երևանի բնակիչ 32-ամյա Գուրգեն Ե․-ն է։
Քրեական ոստիկանները պարզել են նաև, որ դեպքի վայր է հանդիսանում Դավիթ Հովհաննեսի փողոցի թիվ 12 հասցեն և ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։





































