Ապօրինի արդյունահանվել է 1500 խմ մարմարի հանույթ. շուրջ 24 մլն դրամով իրացվել է. կան ձերբակալվածներ.

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության իրավասու անձինք, խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, այն դեպքում, որ 2023 թվականին արդեն ավարտված է եղել ընկերությանը տրամադրված մարմարի հանքարդյունահանման թույլատվության ժամկետը, Կոտայքի մարզի Արզական գյուղի վարչական տարածքի մարմարի հանքի «Սուլիձոր» տեղամասում շարունակել են հանքարդյունահանումը:

Ինչպես հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը, ըստ նախնական տվյալների՝ ապօրինի արդյունահանել են 1500 խմ մարմարի հանույթ, այն տեղափոխել նույն ընկերությանը պատկանող հանույթի տեսակավորման կետ ու ընդհանուր շուրջ 24 միլիոն դրամով իրացրել: Արդյունքում՝ պետության և համայնքի օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։

Նոյեմբերի 4-ին արդյունահանման վայրում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության կասկածանքով 4 անձ ձերբակալվել է:

Նրանք ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031