Skip to main content

Մոսկվան առանց հապաղելու օգնության է հասնում Հայաստանին, իսկ Արևմուտքի միջնորդական ջանքերը պետք է ժամանակի փորձություն անցնեն․ Զախարովա

Մոսկվան առանց հապաղելու օգնության է հասնում Հայաստանին, իսկ Արևմուտքի միջնորդական ջանքերը պետք է ժամանակի փորձություն անցնեն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հիշեցրել է, որ 2024 թվականի հունիսին Ռուսաստանի մասնագետները կարճ ժամանակում վերականգնեցին Հայաստանի հյուսիսում հեղեղումներից ավերված երկաթուղային հատվածը, իսկ նոյեմբերին ցորենի մատակարարում կազմակերպեցին Ադրբեջանի և Վրաստանի տարածքներով:

«Ընդգծենք, որ այս իրադարձությունը մեծ մասամբ հնարավոր դարձավ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ուղղված եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ժամանակին ձեռնարկված ջանքերի և Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` 2020-2022 թվականների պայմանավորվածությունների շնորհիվ»,– նշել է Զախարովան։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031