Խոշոր հրդեհ՝ Կոմիտասի «Երևան Սիթիի» շենքում. դեպքի վայր է մեկնել 10 մարտական հաշվարկ

Այս պահին, Կոմիտաս 60/2 հասցեում գտնվող «Երևան Սիթիի» շենքում բռնկված հրդեհը դեռ չի մարվել։

Նշենք, որ շինության այդ հատվածում գտնվում են հանրային սննդի կետեր և այլ խանութներ։ Մարդկանց տարհանել են այրվող շինությունից։

Քիչ առաջ ոստիկանները այրվող շենքի տրածքից ոստիկանների մի երիտասարդի բերման ենթարկեցին։

Բազմաթիվ քաղաքացիներ են հավաքված այրվող շինության շրջակայքում։

Այս առնչությամբ ՆԳՆ փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Նոյեմբերի 6-ին, ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Ավելի ուշ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ»․ դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս վեց մարտական հաշվարկ և ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։

Հրդեհը բռնկվել է շինության տանիքում։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930