Skip to main content

Աշտարակի 55-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցրել է կանեփ

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում հոկտեմբերի 31-ին ստացվել էր հավաստի տեղեկություն, որ Աշտարակ քաղաքի Ալիշանի փողոցի 55-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցրել է կանեփ, որից պատրաստած մարիխուանան պահում է տանն ու օժանդակ շինություններում։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նոյեմբերի 4-ին կատարված խուզարկությամբ տանը և օժանդակ շինություններում հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող` ընդհանուր ավելի քան 120 գրամի զանգվածներով լցված տարաներ ու փաթեթ, նաև` կանեփի սերմ, կրակված ութ պարկուճ և մեկ փամփուշտ։

Հանգամանքները պարզվում են։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930