Կառավարության նիստի օրակարգում 44 հարց է, որից 41-ը չի զեկուցվում. ևս 2 հարց գաղտնի է (ուղիղ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 6-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 44 հարց, որից չի զեկուցվում 41-ը: Եվս երկու հարց գաղտնի է։

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

– Պետական գույքն օտարելու մասին,

– «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեռնոգորիայի կառավարության միջև կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

– Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից ֆինանսավորվող «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային ծրագրի իրականացման պատասխանատու պետական մարմին սահմանելու մասին,

– «Մորեխ վնասատուների զարգացման կանխարգելմանն ուղղված ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին և այլ հարցեր։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930