Գործող ռեժիմը տոքսիկոզի մեջ է ընկել Սերժ Սարգսյանի գնահատականներից. Աշոտյան

Գործող ռեժիմը տոքսիկոզի մեջ է ընկել Սերժ Սարգսյանի այսօրվա գնահատականներից, որոնք մերկացնում են «խաղաղության» չուչելի ողջ թշվառությունը։ Այս մասին երեկ ուշ երեկոյան Facebook–ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ինչ խոսք. ինչպիսին է երկրի ղեկավարը, այնպիսին են նրա բերած «խաղաղությունը», «ժողովրդավարությունը», «ինքնիշխանությունը» եւ այլն։

Սերժ Սարգսյանին մեկ օրվա ընթացքում երեք անգամ դատարան են հրավիրել՝ նույնիսկ դատավորներից մեկին հարազատի մահը սգալու հնարավորությունից զրկելով։

Ամեն գնով, անգամ Նիկոլի դեպքում՝ գալյուցինացիոն պատրվակներով, по жизни дезертир Հելոունի թերմացքները լցվել էին ֆեյսբուք՝ պրիմիտիվ լեզվաշարժությամբ երկրի մարդկային եւ տարածքային կորուստները, բանակի կազմաքանդումը, Ալիեւի պլեբեյ լինելու հանգամանքը քողարկելու ողորմելի փորձերով։

Տղաներ եւ աղջիկներ, ձեզանից եւ ձեր տեղեկատվական կծկումներից հոտ է գալիս՝ անլվա մամելյուկների գարշահոտ»։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930