Skip to main content

Ալիևը հանձնարարական էր տալիս պետական կառույցներին, ՀԿ-ներին և գիտնականներին ծավալել «իրենց պատմական հողեր՝ այժմյան Հայաստան, ադրբեջանցիների վերադարձն» ապահովող գործունեություն․ Ոսկանյան

Սևանա լճի տխրահռչակ «Գյոքչա» անվանման վերաբերյալ Բաքվի բռնապետի բարբաջանքը մեզանում իր լայն արձագանքով ուշադրությունից դուրս թողեց, ըստ իս, ավելի կարևոր մի հանգամանք։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Բանն այն է, որ Բաքվի բռնապետն իր վերջին ելույթում ոչ թե պարզապես մտքեր էր կիսում հավաքվածների հետ, այլ ուղղակի հանձնարարական էր տալիս արհեստածին Ադրբեջանի պետական կառույցներին, հասարակական կազմակերպություններին և, այսպես կոչված, գիտնականներին ծավալել «իրենց պատմական հողեր՝ այժմյան Հայաստան, ադրբեջանցիների վերադարձն» ապահովող գործունեություն։

Սա ուղիղ ցուցիչ է առ այն, որ թշնամին շարունակում և շարունակելու է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը, որովհետև նրա իրական նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ Հայաստանի պետության որպես քաղաքական գործոն ամբողջական թուլացումն ու ապամոնտաժումն է»,-գրել է նա։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031