Skip to main content

Ադրբեջանի տարածքով տեղափոխվող ռուսական ցորենի առաջին խմբաքանակը հասել է Հայաստան․ Պապոյան

Ռուսաստանից ցորենի առաջին խմբաքանակը Ադրբեջանի տարածքով հասել է Հայաստան։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Սա ռուսական ցորենն է, որը սովորաբար գալիս էր Վերին Լարսով։ Գիտեք՝ այնտեղ ինչպիսի դժվարություններ կային՝ հերթեր, և միևնույն ժամանակ տրանսպորտային հաղորդակցությունը բավականին խոչընդոտներ ուներ։ Սա Ռուսաստանի տարածքով երկաթուղով եկել է Ադրբեջան, և քանի որ Հայաստան–Ադրբեջան այս պահին ուղիղ երկաթուղային հաղորդակցություն մենք չունենք, մտել է Վրաստան և Վրաստանից՝ Հայաստան»,– ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի տարածքով ղազախական ցորենը ևս մի քանի օրից կհասնի Հայաստան։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031