Բելինգեմը՝ ՉԼ-ում 50 հանդիպում անցկացրած ամենաերիտասարդ ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը դարձավ Չեմպիոնների լիգայում 50 հանդիպում անցկացրած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը պատմության մեջ։

«Լիվերպուլի» դեմ չորրորդ տուրի հանդիպմանը Բելինգեմը մասնակցեց 22 տարեկան եւ 128 օրականում։

Նա գերազանցեց «Ռեալի» նախկին դարպասապահ, իսպանացի Իկեր Կալիսյասի ռեկորդը՝ 50 հանդիպումների Չեմպիոնների լիգայում 22 տարեկան եւ 155 օրականում։

«Ռեալը» «Լիվերպուլին» պարտվել է 0:1 հաշվով։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930