Skip to main content

Ձեզ համար 125000 դոլարանոց մեքենա են գնել, որ 80000-անոց մեքենա գնեին, խնդիր կլինե՞ր. Պատգամավորը՝ ՆԳ նախարարին

Մեքենան ձեռք չի բերվում Արփինե Սարգսյան անձի համար, մեքենան ձեռք է բերվում ՆԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող անձի համար և վստահ տեղյակ եք, որ ես պետական պահպանության ծառայությունից եմ օգտվում, պետական պահպանության տեսանկյունից կան համապատասխան չափանիշներ, ըստ այդմ հանձնարարվել է գլխավոր քարտուղարին, որպեսզի այն ժամանակահատվածի հաշվառմամբ, որը անցել է, դրա տրամաբանության մեջ նոր մեքենա ձեռք բերվի և մրցույթը կազմակերպվել է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3–ին, Աժ հանձնաժողովների համատեղ նիստում 2026–ի բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով իր համար 125 հազար դոլարանոց ծառայողական մեքենա գնելու փաստին, և հարցին, թե արդյոք խնդիր կլիներ, եթե 8 հազարանոց մեքենա գնվեր։

«Ինձ համար, եթե ստանդարտներին համապատասխանողը ձեր նշած գնի շրջանակներում է, ուրեմն այդ գնի շրջանակներում պիտի ձեռք բերվեր մեքենան։ Եթե ստանդարտին համապատասխան լիներ այլ գնի շրջանակներում ձեռք բերվող մեքենա, բնականաբար դա կլիներ տրամաբանականը։ Ես չեմ հետաքրքրվել, թե ինչ գնով, ինչ չափանիշներով և մնացյալով, որովհետև գործ ունենք գնման գործընթացի հետ, որտեղ վստահաբար ոչ իրավաչափ տեխնիկական առաջադրանք չի ներկայացվել նախարարության կողմից մրցույթի»,–ասաց նա։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ասաց. «Այստեղ շատ մանիպուլյատիվ է, որ մեքենան գնվել է ՆԳ նախարարի համար, բայց պատահականորեն դուք եք այսօր ՆԳ նախարարը և չեք կարող տեղյակ չլինել»։

Արփինե Սարգսյանն էլ արձագանքեց. «Կարող եմ վաղը չլինել ներքին գործերի նախարար և այդ մեքենան սպասարկի ներքին գործերի նախարարին»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031